-
19.12.2013|
19:20
Համաշխարհային մամուլը գրում է, որ Իրանը մտադիր է գազամուղ կառուցել դեպի Եվրոպա և քննարկվում է առավել շահավետ երթուղին: Թուրքիան առաջարկում է իր տարբերակը, սակայն Իրանն առայժմ դեմ է Ադրբեջանի և Թուրքիայի տարածքով գազամուղն անցկացնելու տարբերակին: Իրանը Հայաստանին առաջարկել է գազամուղն անցկացնել իր տարածքով, Վրաստանով դեպի Սև ծով:
-
19.12.2013|
19:19
ԱԺ- ն դեկտեմբերի 20-ին արտահերթ նստաշրջանում քննարկելու է հայ-ռուսական երեք պայմանագիր, կապված գազի գնի և «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» փոխանցելու հետ:
-
19.12.2013|
19:18
«Դարի պայմանագիր» են անվանում Բաքվում Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի և British Petroleum ընկերության միջև ստորագրված համաձայնագիրը, որով մեկնարկում է «Շահ Դենիզ» գազային հանքավայրի շահագործման երկրորդ փուլը: Նախատեսվում է, որ 2014 թվականին գազի արդյունահանման ծավալները կավելացվեն 1 միլիարդ 400 միլիոն խորանարդ մետրով:
-
17.12.2013|
16:46
Համաշխարհային բանկը վերլուծություն է կատարել Հայաստանի կրթության համակարգի վերջին տարիներին իրականացված բարեփոխումների վերաբերյալ և հրապարակել ուսումնասիրություն կրթական որակավորումների վերաբերյալ:
Մասնավորապես, ՀԲ պաշտոնական կայքում ներկայացվել է երկու նյութ, որոնք վերաբերում են բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության և նախադպրոցական կրթության համակարգերի գնահատմանը:
-
17.12.2013|
15:06
Այսօր ԱԺ-ում վերջին շրջանում թեժ քննարկումների առիթ դարձած «գազի թեման» էր լսումների տիրույթում: «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերի առնչությամբ պատգամավորները նեղն էին գցել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին:
-
17.12.2013|
13:08
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի գործարար միջավայրի («Doing Business») բարելավման 2014 թ. միջոցառումների ծրագրին:
-
16.12.2013|
18:39
Այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Արարատի մարզի «Ալիշան» պահածոների ընկերության հիմնադիր-սեփականատեր Սերժիկ ՄՈՍԵՍՅԱՆԸ տեղեկացրեց, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից իրականացվել են գազի ծախսի ծավալների չհիմնավորված հաշվարկներ, ինչն էլ ընկերությանը կանգնեցրել է կործանման եզրին:
-
16.12.2013|
16:20
Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանից հետաքրքրվեցինք, թե ինչով կարելի է բացատրել այն հանգամանքը, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հրաժարվեց Հայաստանի հետ իրականացնել ծրագրեր և տրամադրել ֆինանսական աջակցություն այն դեպքում, երբ համաձայնագրեր է կնքել Լիբերիայի, Տանզանիայի և Նիգերիայի նման երկրների հետ: Սրան զուգահեռ՝ Եվրոպական հանձնաժողովը օրերս տարածեց հայտարարություն, որ շարունակելու է համագործակցությունը Արևելյան գործընկերության երկրների հետ և Հայաստանին է տրամադրելու 25 մլն եվրո ֆինանսական աջակցություն` բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի համար:
-
16.12.2013|
14:05
«Լոկատոր» ընկերությունը եռաչափ մոդելավորել և Google Earth համակարգ է ներբեռնել Ստեփանակերտ և Շուշի քաղաքները՝ հնարավորություն ընձեռելով վիրտուալ ճանապարհորդություն իրականացել Արցախի պատմական քաղաքներով:
-
15.12.2013|
14:51
Համացանցը, սովորական գլոբալ ըմբռնման առումով, 2014 թվականին կարող է անհետանալ, իսկ նրա փոխարեն ի հայտ կգան մի քանի տասնյակ անհատ ազգային ցանցեր` օտարերկյա ռեսուրսների նկատմամբ սահմանափակ հասանելիությամբ: Այս մասին հայտնել է «Կասպերսկի» լաբարատորիայի փորձագետ Ալեքսանդր Գոստևը: